Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում:Նրա խոսքով` մահափորձի պատվիրատուներն ամերիկացի քաղաքական գործիչներ Ռոջեր Նորեգուն եւ Օտտո Ռեյչն են, ովքեր տարբեր ժամանակներում զբաղեցրել են ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը եւ մասնագիտացել Լատինական Ամերիկայի հարցերով:

Մադուրոն հայտարարել է, որ նրանց նպատակը ընտրությունների տապալումն է: Ավելի վաղ նա նույն ամերիկացիներին մեղադրել էր ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիելեսի դեմ մահափորձի համար:Նշենք, որ Վենսուելայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին: