ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հետաձգել է  միջմայրցամաքային բալիստիկ «Minuteman 3» հրթիռի արձակումը` Կորեական թերակղզում իրավիճակի սրացումից խուսափելու համար, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:«Minuteman 3»-ը նախատեսվում էր  թողարկել հաջորդ շաբաթ Կալիֆոռնիայի ավիաբազայից:

Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ գրծողությունները կարող են սխալ մեկնաբանվել Հյուսիսային Կորեայի կողմից  եւ դրանով ավելի սրել ներկայիս կորեական ճգնաժամը:Հյուսիսային Կորեայի իշխանությունների հայտարարության համաձայն` ներկայումս իրենք Հարավային Կորեայի հետ պատերազմական իրավիճակում են գտնվում: Ավելի վաղ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել էր միջուկային հարված հասցնել Հարավային Կորեայում, Հավային կղզիներում, Ճապոնիայում  տեղակայված ամերիկյան բազներին` ԱՄՆ կողմից սադրանքի դեպքում: