ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի 7 –ին այցելել է Թուրքիա` երկրի ղեկավարության հետ բանակցությունների համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ակնկալվում է, որ պետքարտուղարը բանակցություններ կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուիի հետ:Քննարկումների հիմնական թեման լինելու է Սիրիայում իրավիճակը եւ Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման գործընթացը:




























