Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրամանագիր է ստորագրել վեց դատապարտյալների ներում շնորհելու մասին, որոնց թվում է նաեւ Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն:

Նրանք բոլորն ազատվել են հետագա պատիժը կրելուց: Հաղորդվում է, որ 2012թ-ին Լուցենկոն դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ: