Շվեյցարիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում`Կորեական թերակղզում իրավիճակի սրման հետ կապված:
«Շվեյցարիան պատրաստ է նպաստել Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը եւ միշտ պատրաստ է օգնել լուծում գտնելուն եւ կողմերի միջեւ հանդիպումներին, եթե նրանք դա ցանկանան»,- հայտարարել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:Նրա խոսքով` Շվեյցարիան վերջերս կապ է հաստատել հյուսիսկորեական իշխանությունների հետ, սակայն առայժմ չի նախատեսում բանակցություններ սկսել:




























