Այն պահին, երբ Թուրքիայում է գտնվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իսրայելից եւ Պաղեստինից հաղորդագրություններ եկան, որ իրենք դեմ են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ Թուրքիան որպես միջնորդ հանդես գա:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, Իսրայելի միջազգային հարաբերությունների նախարար ՅուվալՍտեինիցը »Իսրայելի ռադիո»-ին տված հարցազրույցում հերքել է այն պնդումները, թե Իսրայելը կողմ է, որ Թուրքիան որխես միջնորդ հանդես գա Պաղեստինի հետ խնդիրների լուծման ճանապարհին: Իսրայելցի պաշտոնյան նշել է, թե Պաղեստինի հետ ուղիղ բանակցությունների տեղը ոչինչ չի կարող լրացնել:
Իր հերթին Պաղեստինի արտգործնախարար Ռիադ էլ-Մալիքին հավանություն է տվել Յուվալ Ստեինիցի հայտարարությանը`շեշտելով, թե Պաղեստինը անհրաժեշտություն չի տեսնում, որ Թուրքիան միջնորդությամբ հանդես գա Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ բանակցություններում:
Նշենք, որ մոտ 2 շաբաթ առաջ, երբ Իսրայելի եւ Թուրքիայի վարչապետները պայմանավորվեցին կարգավորել երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե նախատեսում է այցելել Գազայի հատված, ինչին կտրուկ դեմ հանդես եկան պաղեստինյան իշխանությունները: Դրանից հետո Էրդողանի այցը Գազա հետաձգվել է անորոշ ժամանակով:




























