ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պաշտոնին նշանակվելուց հետո 2-րդ այցն է կատարել Թուրքիա:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետարտուղար Ջոն Քերրին Ստամբուլում հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման եղել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման թեման եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:
Թուրքիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիս տված Ջոն Քերրին, պատասխանելով քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը, նշել է, թե ԱՄՆ-ը այդ հարցում ողջունում է թուրքական իշխանությունների քայլերը եւ հույս հայտնում, որ այդ նախաձեռնությամբ հաստատուն խաղաղություն կստեղծվի:




























