ԿԺԴՀ-ում Փունգերի միջուկային պոլիգոնում ակտիվություն է նկատվում, եւ դա կարող է վկայել հերթական՝ 4-րդ միջուկային փորձարկումն իրականացնելու մտադրության մասին: Այս մասին գրում է հարավկորեական «Չունան Իլբո» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության բարձրաստիճան պաշտոնյային:

Ըստ հարավկորեական գործակալության՝ վերջին ժամանակներս այդ պոլիգոնում ակտիվացել է մեքենաների ու զինծառայողների շարժը:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի վերջին միջուկային փորձարկումը տեղի է ունեցել փետրվարին, որը միջազգային դժգոհության մեծ ալիք էր առաջացրել:

Ավելի վաղ հարավկորեական մամուլը հայտնել էր այն մասին, որ ԿԺԴՀ-ն միջին հեռահարության երկու հրթիռ է արձակել երկրի արեւելյան ափերի ուղղությամբ: Ռուսաստանի եւ Եվրամիության Փհենյանում աշխատող դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին ապրիլի 5-ին առաջարկել են իրավիճակի լարման հետ կապված թերակղզուց տարհանել իրենց աշխատակիցներին: