Սկանդալային WikiLeaks կայքը ապրիլի 8-ին հրապարակել է ԱՄՆ դիվանագիտական ծառայության եւ հետախուզության` 1973-76 թվականներին վերաբերոց 1,7 մլն փաստաթղթեր, ասվում է Ջուլիան Ասանժի հաղորդագրության մեջ:
Ասանժի խոսքով, փաստաթղթերը լույս են սփռում ԱՄՆ գործողությունների «լայն սպեկտրի» վրա, որոնք ազդեցություն ունեն համաշխարհային քաղաքականության եւ պատմության վրա: Փաստաթղթերից շատերն ուղղված են կամ կազմվել են անձամբ Հենրի Քիսինջերի կողմից, ով 1973-77թթ. Զբաղեցնում էր պետքարտուղարի պաշտոնը:
WikiLeaks-ը տվյալների բազան անվանել է «ԱՄՆ դիվանագիտության հրապարակային գրադարան» (PlusD): Հրապարակված փաստաթղթերի թվում են հետախուզության զեկույցները, կոնգրեսի հետ նամակագրությունը եւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծել են ԱՄՆ իշխանությունների կողմից եւ դրված են բաց ռեսուրսում:
Wikileaks-ի շուրջ աղմկոտ սկանդալը ծագել էր 2010թ. նոյեմբերին կայքումմիլիոնավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելուց հետո: Ասանժն անցած տարվանից գտնվում է Մեծ Բրիտանիայի տարածքում եւ թաքնվում Էկվադորի դեսպանատանը:




























