Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հրամանագիր է ստորագրել, որով 2 տարով «սառեցրել է» պետության առաջին դեմքերի աշխատավարձը:
«Սառեցումը» տարածվում է նաեւ երկրի փոխնախագահի եւ վարչապետի աշխատավարձերի վրա: Այս քայլն ուղղված է Էկվադորի նախագահի եւ ընդհանրապես գործադիր իշխանության պահպանման ծախսերի կրճատմանը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Կորեայի իշխանության գալու պահին (2007 թվական) պետության ղեկավարի աշխատավարձը կազմել է ամսական 8 հազար դոլար, սակայն նա որոշել է կրկնակի կրճատել այն եւ պայմանավորել նվազագույն աշխատավարձով:
Այդ սահմանափակումը հաշվի առնելով, ներկայումս Էկվադորի նախագահի աշխատավարձի 7 հազար դոլարից քիչ է: Օրենքով նրա աշխատավարձը չի կարող գերազանցել երկրում նվազագույն աշխատավարձի 25-ապատիկը:




























