Հայաստանն ակտիվ մասնակցում է ԱՊՀ Հակահաբեկչական կենտրոնի աշխատանքներին: Այդ մասին հայտարարել է Կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը «ՌԻԱ Նովոստի»-ի կազմակերպած տեսաասուլսի ընթացքում:

«Հայաստանի ներկայացուցիչն աշխատում է անմիջականորեն կենտրոնում: Անցած տարի ներկայացուցիչը փոխվել է: Երկուսն էլ բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ էին, որոնք լուրջ են վերաբերվում հակաաբեկչական գործունեության կանխատեսումներին»,- նշել է Կենտրոնի ղեկավարը:

Անդրեյ Նովիկովի խոսքով, հայկական կողմն ակտիվ մասնակցում է միջոցառումների ծրագրավորման, այդ թվում Հայաստանի տարածքում հնարավոր սպառնալիքներին հակազդելու գործում: «Ինչ վերաբերում է մանրամասներին, վերջին մի քանի տարիներին մենք զբաղվում ենք հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների ուսուցմամբ Ռուսաստանի տարածքում, եւ Հայաստանն ակտիվորեն մասնակցում ` ուղարկելով իր ներկայացուցիչներին` սովորելու հատուկ ուսումնական հաստատություններում»,- ասել է Նովիկովը: