Երեւանում, ապրիլի 9-ին, տեղի կունենա միջազգային կոնֆերանս, որտեղ ելույթ կունենա Սլովակիայի վարչապետ եւ արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, ով Հայաստանում է գտնվելու տարածաշրջանային պաշտոնական այցելության շրջանակներում:
Կոնֆերանսը կազմակերպում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Հայաստանում Սլովակիայի դեսպանատան (նստավայրը՝ Մոսկվա) հետ համատեղ:
Միրոսլավ Լայչակը հանդես կգա առաջատար ՀԿ-ների ներկայացուցիչներ, այդ թվում ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի հայկական պլատֆորմի, վերլուծական կենտրոնների, գիտնականների, լրագրողների, ինչպես նաեւ դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ:
Իր ելույթում Լայչակը կշոշափի Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ԵՄ միջազգային քաղաքականությանը վերաբերող հարցեր:




























