Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեչին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առեւտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։




























