Բրիտանական The Sun պարբերականը զուգահեռներ է անցկացրել հյուսիսկորեական առաջնորդ Կին Չեն Ընի եւ ամերիկահայ մոդել ու հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանի միջեւ:
Թերթում հրապարակված «երկու ամենահայտնի Քիմերի մասին» նյութում նշվում է, թե առնվազն տասը կետով երկուսին կարելի է համեմատել:
Նմանությունների թվարկումը սկսվում է Արեւմուտքի հետ հարաբերություններով: Քիմի դեպքում Քանյե Ուեսթի (West` թարգմանաբար նշանակում է Արեւմուտք), Կին Չեն Ընի դեպքում` լարված հարաբերությունները Արեւմուտքի երկրների հետ:
Թերթը գնահատել է նաեւ երկու Քիմերի կողմնակիցների թիվը: Քարդաշյանը առաջ է Ընից, քանի որ ավելի լայնածավալ բանակ ունի, նրա Twitter-ի էջին բաժանորդագրվել է 17,5 մլն մարդ, իսկ ԿԺԴՀ բանակում իրականում ծառայում է 1,1 մլն մարդ: «Ձգտելու տեղ կա»,- հեգնում է The Sun-ը:
Երկուսն էլ սիրում են մարզիկներին, Հյուսիսային կորեայի առաջնորդը շփվում է Դեննիս Ռոդմանի հետ, Քիմը` ամուսնացած էր բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ:
Թերթը ի թիվս այլ նմանությունների նշում է նաեւ սերը զենքի նկատմամբ:




























