Չիլիում արտաշիրմել են նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդայի մնացորդները: Ներուդան մահացել էր 40 տարի առաջ: Արտաշիրման որոշումը կայացվել էր, երբ նրա նախկին վարորդը հայտարարել էր, թե պոետը թունավորվել է Աուգուստո Պինոչետի գործակալների կողմից:
Նախկինում համարվում էր, որ Ներուդան` համոզված կոմունիստ եւ նախագահ Սալվադոր Ալյենդեի կողմնակիցը, մահացել է շագանակագեղձի քաղցկեղից: Սակայն Մանուել Արայան, ով նրա կյանքի վերջին ամիսներին վարորդն է եղել, հայտնել է, թե Պինոչետի գործակալներն օգտվել են հիվանդությունից եւ թույն են ներարկել որովայնի մեջ, երբ նա պառկած էր Սանտյագոյի Սանտա Մարիա հիվանդանոցում:
«Հուսով ենք, որ փորձաքննությունը կհաստատի, որ Ներուդան սպանվել է: Պինոչետը սխալ է արել, երբ հրամայել էր սպանել Ներուդային»,- ասել է Արայան, գրում է Gazeta.ru-ն:
Սպասվում է, որ փորձաքննությունը մի քանի ամիս կտեւի: Պոետը հուղարկավորվել էր Իսլա Ներգայի իր ափամերձ տան մոտ, այժմ նրա մնացորդները հասցվել են Սանտյագո, իսկ մի մասն էլ ուղարկվել է արտերկիր:




























