Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է Հայաստանի նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաեւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին: