Աֆղանստանում 2012-ի նոյեմբերին առեւանգված ֆրանսիացում հաջողվել է ինքնուրույն դուրս պրծնել փոսից եւ փախչել, հաղորդում է Աֆղանստանի ՆԳՆ-ն:
29-ամյա լուսանկարիչ Պյեռ Բորգին ապրիլի 7-ի երեկոյան հասել է Վարդակ նահանգի անցակետին, որտեղից նրան հաջորդ առավոտյան հասցրել են մայրաքաղաք եւ հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն, հաղորդում է Lenta.ru-ն:
Բորգիին 4 անհայտ անձինք առեւանգել էին Քաբուլում, 2012-ի նոյեմբերի 28-ին: Հետո նրան վաճառել են թալիբներին:
Բացի այդ, ապրիլի 8-ին գերությունից ազատ է արձակվել Ֆրանսիայի եւս մեկ քաղաքացի, ում անունը չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ 30-ամյա ֆրանսիացին առեւանգվել էր այս տարվա հունվարին: Ըստ ՆԳՆ տվյալների՝ նրան ազատ են արձակել հենց առեւանգողները: Հայտնի չէ, թե արդյոք նրա համար փրկագին վճարվել է, թե՝ ոչ:




























