ԿԺԴՀ եւ Հայավային Կորեայի համատեղ տնտեսական գոտու հյուսիսկորեացի բանվորները ապրիլի 9-ի առավոտյան աշխատանքի դուրս չեն եկել: Հարավային Կորեայի աշխատակիցների համար մուտքը փակվել էր դեռ ապրիլի 3-ին, առանց Փհենյանի կողմից պատճառաբանությունների: Ապրիլի 8-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին համալիրի ժամանակվոր փակման մասին, որը հետո կարող է դառնալ մշտական:
Կեսոնի տարածքում գտնվում է 123 հարավկորեական ձեռնարկություն, որտեղ ԿԺԴՀ մոտ 50 հազար բնակիչ է աշխատել, այժմ Կեսոնի տարածքում 400 հարավկորեացի է մնացել, որոնք հետեւում են սարքավորումներին: Կեսոն ինդուստրիալ համալիրը ստեղծվել էր 2004թ. սահմանային գծից 10 կմ հեռավորության վրա:




























