Թուրքական խորհրդարանի նախագահ ջեմիլ Չիչեքը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ղրիմում հանդիպել է ինքնավարության ղեկավարության, նաեւ տեղական մեջլիսի հետ: ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա շեշտադրումն արել է Ղրիմի թաթարների իրավունքների լիակատար վերականգնման վրա, նաեւ հորդորել չեղյալ հայտարարել 2005թ. Ղրիմի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
Ժամանակին բանաձեւի նախաձեռնող Սերգեյ Շուվայնիկովը «15 րոպե» կայքին հայտնել է, թե թուրքական իշխանությունների պահանջներն անհիմն է համարում: «Չգիտեմ, միգուցե դա քաղաքական գովազդ էր, կամ էլ իրավիճակը գնահատելու պարզ դժկամություն»,- ասել է նա:
Ղրիմի պատգամավորների կարծիքով, Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել Ուկրաինայում Գոլոդոմորի եւ Ռուսաստանում ստալինյան բռնաճնշումների հետ համատեղ: Պատգամավորը նաեւ չի կարծում, որ Ղրիմի Գերագույն Ռադան կգնա այդ քայլին:




























