Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը Տոկիոյում` Պաշտպանության նախարարության շենքի մոտ, երկու Patriot տեսակի ԶՀՀ են տեղադրել` հյուսիսկորեական հրթիռներից պաշտպանվելու համար, որը, հնարավոր է, մեկնարկվի ապրիլի 10-ին: Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները:

Ներկա պահին Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում կարեւոր ռազմական եւ ձեռնարկատիրական օբյեկտների մոտ գտնվող երկրի ՌՕՈւ կայաններում Patriot տեսակի զենիթահրթիռային համակարգեր տեղադրելու համար: Ինչպես հաղորդել է Utro.ru-ն, Ճապոնիայի կառավարությունը ծայրահեղ անհանգստացել է այն հաղորդագրություններից, որ ԿԺԴՀ-ն իր արեւելյան ափին տեղադրել է երկու «Մուսուդան» տեսակի միջին հեռահարության բալիստիկ հրթիռն: Հայտնի է, որ հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է մոտ 3-4 հազար կիլոմետր:

«Ճապոնիայի կառավարությունը կանի ամեն բան` իր ժողովրդի անվտանգությունն ու կյանքն ապահովելու համար»,- լրագրողներին հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն: