Ապրիլի 8-ին Լոնդոնի Ritz հյուրանոցում մահացած Մարգարեթ Թետչերի դին դուրս է բերվել այսօր գիշերը:
«Կեսգիշերից անմիջապես անց հյուրանոցի մուտքի մոտ արծաթագույն Ford միկրոավտոբուս կանգնեց, որում տեղավորեցին դին»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է հյուրանոցի աշխատակիցը եւ հավելել, որ միկրոավտոբուսն ուղեկցում էր ոստիկանական վերակարգը:
Միեւնույն ժամանակ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հաղորդում են, որ միկրոավտոբուսն իրենից ներկայացնում էր մասնավոր բուժծառայությունների մեկի շտապօգնության մեքենա: Հաղորդվում է, որ «Թետչերի դին դուրս է բերվել գաղտնիության պայմաններում եւ այժմ գտնվում է մի վայրում, որի հասցեն չի հաղորդվում»:
Լոնդոնում կարծում են, որ խոսքը մասնավոր կլինիկաներից մեկի մասին է: Հուղարկավորությունը կայանալու է եկող շաբաթվա կեսերին:




























