Մոլդովայում եւ Ռումինիայում կայանալու է ստորագրահավաք երկու երկրների միավորման համար: Այն կազմակերպել է Actiunea-2012 շարժումը, որը միավորում է մի շարո յունիոնիստական կազմակերպություններ:

«Բեսարաբիան տանենք տուն` դա նախաձեռնություն է, որ բխում է ներքեւից, ժողովրդից»,- Բուխարեստում կայացա համաժողովում հայտարարել է գաղափարի հեղինակներից մեկը` Միխայ Նիկոլաեն: Ընդամենը նախատեսվում է հավաքել 200 հազար ստորագրություն:

Ապա շարժման ակտիվիստները մտադիր են Ռումինիայում նախաձեռնել օրինագիծ Մոլդովայի քաղաքացիների վիզային ռեժիմի թուլացման նպատակով:

Actiunea-2012-ը նաեւ մտադիր է հասնել փոփոխությունների Սահմանադրության մեջ, որ ամրագրի երկու երկրների միավորման հնարավորությունը: