Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի հուղարկավորությունը կայանալու է ապրիլի17-ին, Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարության մեջ:

Թեթչերի հուղարկավորությունը պետական կարգավիճակ չի ունենա, թեեւ կանցնի նույնպիսի ընթացակարգով, ինչ արքայադուստր Դիանայի եւ թագավորական տան այլ ներկայացուցիչների թաղումները:

Մարգարեթ Թեթչերը մահացել էր ապրիլի 8-ին, Լոնդոնում, ուղեղի հերթական կաթվածից հետո: Նա 87 տարեկան էր: