ՖԻԴԵ-ի նախագահ, Կալմիկիայի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հարգելի Սերժ Ազատի,

Շախմատի միջազգային ֆեդերացիայի եւ իմ անձամբ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ընտրություններում Ձեր եւս մեկ համոզիչ հաղթանակը վկայում է Ձեր ղեկավարությամբ իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին ժողովրդի լայն աջակցության մասին: Ձեր խելքը, տաղանդը, ամրությունն ու վճռականությունը երկար տարիներ ուղղված են սեփական ժողովրդին ծառայելուն, Հանրապետության անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, օրինականության եւ իրավակարգի ամրապնդմանը, հոգեւոր եւ բարոյական արժեքների պաշտպանությանը: Թող հզոր քաղաքական կամքը, կուտակված փորձը նախագահի պաշտոնում Ձեր գործունեության հուսալի գրավական դառնան, օգնեն ռազմավարական խնդիրների լուծմանը»,- ասվում է Իլյումժինովի ուղերձում: