Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել, որը կոչվում է «Շարունակվող Հայոց ցեղասպանություն. Մահ, ժխտում եւ պղծում»: Ցուցահանդեսում ներկայացված են Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի ցուցանմուշները, հաղորդում է San Gabriel Valley Tribune-ը:

Ցուցահանդեսում ներկայացված են, թե ինչպես են Օսմանյան կայսրությունում թուրքերը 1915-1923 թվականների համակարգված կոտորել  1,5 մլն հայերի:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հաջորդ շաբաթ Մոնթեբելոյի քաղաքապետարանի սրահում: