Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին շատ նման հայտնի թուրք դերասան Գյոքսել Քայային ոստիկանները բերման են ենթարկել։
Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Գյոքսել Քայային բերման են ենթարկել մի դատավարության շրջանակներում ցուցմունք տալուց խուսափելու համար։ Նրան նախ տարել են ոստիկանություն, որից հետո տեղափոխել դատարան։
Դատական նիստի ավարտից հետո ազատ արձակված դերասանը նշել է, թե տեղյակ չի եղել, որ իրեն նիստի են կանչել ցուցմունք տալու։ Նա շեշտել է, թե չի ներկայացել դատարան, ինչի հետեւանքով դատարանը որոշում էր կայացրել ոստիկանների օգնությամբ իրեն դատարան տեղափոխելու։
Նշենք, որ Գյոքսել Քայան այնքան նման է Աթաթուրքին, որ երբ ինչ որ միջոցառումների շրջանակներում դպրոցներ է այցելում, աշակերտները շատ են զարմանում եւ հարցնում. «Դու չես մահացե՞լ։ Մենք գիտեինք, թե դու մահացել ես»։



























