Թուրքիայի Տրապիզոն քաղաքում գտնվող Սուրբ Սոֆիա եկեղեցին, որը գործում էր որպես թանգարան, շուտով կվերածվի մզկիթի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Տրապիզոնի նահանգապետ Վեյսել Չաքըն հայտարարել է, թե Տրապիզոնի Սուրբ Սոֆիա եկեղեցին մզկիթի վերածելու վերջին գործընթացն է տեղի ունենում եւ մնում է միայն այնտեղ իմամ նշանակելը։

Նշվում է, որ մզկիթի վերածվելուց հետո եկեղեցում նամազի ժամերին ծածկվելու են եկեղեցու սրբապատկերները։

Տրապիզոնի Սուրբ Սոֆիա ուղղափառ եկեղեցին կառուցվել է 1250-1260 թվականներին։

1964 թվականից այն գործում է որպես թանգարան։