«Australian NCAP» կազմակերպության մասնագետներն ստուգել են  յոթերորդ սերնդի «Volkswagen Golf»-ի անվտանգությունը: Դրա արդյունքում ANCAP-ի հանձնաժողովը հնարավոր առավելագույնը`  հինգ աստղ է շնորհել  մոդելին:

«Մենք վերջին սերնդի բոլոր Golf-երի թեսթ ենք անցկացրել: Նորույթը անվտանգության ոլորում սյզբունքորեն տարբերվում է նախորդներից` անվտանգության ժամանակակից համակարգերի առկայության շնորհիվ»,-ասել է  ANCAP-ի ներկայացուցիչը, հաղորդում է  «Autonews.ru»-ն:

Նշենք, որ մարտին Նյու Յորքում կայացած «World Car of the Year или WCotY» ամենամյա մրցույթի կազմակերպիչների կողմից հաղթող էր ճանաչվել հենց յոթերորդ սերնդի «Volkswagen Golf»-ը: