Մինչ ողջ աշխարհում հայկական սփյուռքը եւ մարդու իրավունքների համար պայքարողները պատրաստվում են Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան, Լոս Անջելեսի բնակիչները ակցիա կանցկացնեն ցեղասպանությունների կանխման մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով:
Ակցիան տեղի կունենա «Լռեցրեք սուտը, ճշմարտության ռոք» (Silence the Lies, Rock the Truth) 5-րդ ամենամյա համերգի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, սոցիալական արդարության այդ համերգն ուղղված է Հայոց ցեղասպանության տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը: Վերջին 4 տարիների ընթացքում Լոս Անջելեսում սոցիալապես գիտակից արտիստները կհավաքվեն, որպեսզի երաժշտության միջոցով հայտնեն ցեղասպանության մասին եւ հիշատակեն զոհերին: «Viza»-ն, «Hotel Sleep»-ը, Բլեքմորը, «The Dirty Diamond»-ը, Ուշերը, Այլինը, Հեյբերթը, «String Harmonies»-ը եւ Բեյ Ռուն բեկ դուրս կգան ապրիլի 24-ին Լոն Անջելեսի «Էլ Ռեյ» թատրոնում, որպեսզի արվեստի միջոցով արտահայտել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:




























