Չեխիան պատրաստ է մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահյան գործընթացին: APA-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Չեխիայի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Գամաչեկը:

Նա նկատել է, թե Չեխիան պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Մենք պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին: Չեխիան հրաշալի հասկանում է, թե Ադրբեջանի համար ինչ խնդիրներ է կրում հակամարտությունը: Սա շատ բարդ հակամարտություն է, բայց, այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի շուջր ստատուս-քվոն չի կարող հավերժ պահպանվել եւ պետք է շարժվի մեռյալ կետից»;

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը Խոջալու դեպքերի մասին միակողմանի բանաձեւ էր ընդունել: Երեւանում Չեխիայի ԱԳ նախարա Կարել Շվարցենբերգը հայտարարել էր, թե չեխական կողմն ընդունել է այդ քայլի սխալ լինելու փաստը: