Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ որոշման համար հիմք է ընդունվել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը:
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նստավայրը Ջակարտան է:




























