Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Դեշիցային:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Էդվարդ Նալբանդյանը դեսպան Դեշիցային ներկայացրել է Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Անդրեյ Դեշիցան նշել է, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հետ կապված հարցերին: