Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի գյուղերից մեկում անհայտ պատճառներով սատկել է 400 խոզ եւ 100 շուն: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել:
Բնակիչների նախնական ենթադրությունների համաձայն՝ ընտանի կենդանիների անկման պատճառ կարող է լինել ոչ հեռու գտնվող քիմիական գործարանի վնասակար թափոնները, սակայն դեպքի վայր ժամանած բնապահպանական ծառայության ներկայացուցիչները օդում եւ խմելու ջրի մեջ վնասակար նյութեր չեն հայտնաբերել: Այդուհանդերձ, ժամանակավորապես դադարեցվել է քիմիական գործարանի էլեկտրամատակարարումն ու արտադրական գործընթացը:
Իշխանությունները նախնական հետաքննության հիման վրա բացառում են տեղի ունեցածի կապը համաճարակային որեւէ հիվանդության, այդ թվում H7N9 թռչնի գրիպի հետ: Տեղի բնակիչների մեջ այդ հիվանդության ոչ մի ախտանիշ չի հայտնաբերվել, գրում է Utro.ru-ն:




























