Հարավկորեացի դպրոցականներով տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի Հիրակատա քաղաքում: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը բախվել է մարդատար մեքենային: Տուրիստական ավտոբուսում եղել են Հարավային Կորեայի «Միրիմ» կանանց ավագ դպրոցի աշակերտները, երբ նրանց է բախվել մարդատար ավտոմեքենան: Ավտոբուսը վարող կինը տեղում զոհվել է:
Ավտոբուսի վարորդը եւ 42 ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Ռոսբալտը»:




























