Այսօր՝ ապրիլի 17-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը նրանք քննարկել են կողմերին հուզող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված հետընտրական ճգնաժամին եւ դրա հանգուցալուծման քաղաքական եւ ինստիտուցիոնալ ուղիներին: