Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Բոստանում ահաբեկչության կազմակերպիչին, հաղորդում է CNN-ը` վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին: Ավելի վաղ քննիչները տեսագրությունների հիման վրա կարողացել էին նույնականացնել կասկածյալին:
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` Բոստոնում ահաբեկչության ժամանակ 12 վայրկյան տարբերությամբ երկու ինքնաշեն ռումբեր էին պայթել, որոնք տեղադրվել էին միմյանցից 50-100մ հեռավորության վրա:
Ահաբեկչության արդյունքում երեք մարդ էր զոհվել, տուժաների թիվը հասնում է 183 –ի, որոնցից 23-ը գտնվում են ծանր վիճակում:




























