ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն ապրիլի 17-ին մերժել է օրինագծերի փաթեթը, որն ուղղված էր երկրում զենքի շրջանառության վերահսկողության խստացմանը:
Օրինագիծը մասնավորապես, ենթադրում էր զենքի գնորդների ստուգման ընթացակարգի խստացում, հարձակողական զենքի վաճառքի արգելք, զենքի խանութների ծավալների կրճատում, հաղորդում է Associated Press-ը:
Այն բանից հետո, երբ սենատորները մերժել են զենքի գնորդների ստուգման ընթացակարգի խստացման մասին առաջին օրինագիծը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ մեղադրելով սենատորներին, որ նրանք «զենքի լոբբինգ իրականացնողներին թույլ են տվել վախեցնել իրենց» եւ Սենատի որոշումն «ամոթալի» է անվանել:
Միաժամանակ Օբաման ընդգծել է, որ մտադիր չէ դադարեցնել պայքարը զենքի օգտագործման օրենսդրության փոփոխության համար: «Սա միայն առաջին փուլն է»,-ասել է նա:
Արդեն Օբամայի ելույթից հետո սենատորները մերժել են նաեւ փաթեթի մյուս օրինագծերը, գրում է Lenta.ru-ն:




























