Վենեսուելայում նախագահական արտահերթ ընտրություններից հետո սկսված հուզումների հետեւանքով մահացել է 8 մարդ, եւս 70-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազ Լյուիս Օրտեգան: Հետաքննություն է սկսվել 161 դրվագներով, դատարանի առջեւ է կանգնել ընդհանուր առմամբ 90 մարդ:

«Բոլորն, առանց բացառության, զոհերն ու վիրավորները, կառավարության կողմնակիցներ են»,-ասել է գլխավոր դատախազը: Միջադեպերի մեծ մասը, որոնցով հետաքննություն  սկսվել, տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը, երբ Ազգային ընտրական խորհուրդը հայտարարել է ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նիկոլաս Մադուրոն ընտրություններում ստացել է 50,7 ձայն: Նրա հիմնական մրցակիցը, ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսն ստացել է ձայները 48,9 տոկոսը: Վերջինս չի ճանաչել ընտրությունների արդյունքները եւ պահանջել է ամբողջական վերահաշվարկ իրականացնել:

Ապրիլի 17-ին նրա ընտրական շտաբի ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են վերահաշվարկի պահանջով, սակայն գերագույն դատարանը մերժել է Կապրիլեսի պահանջը՝ ընդգծելով, որ ձեռքով վերահաշվարկը չեղյալ է համարվել դեռեւս 1999 թվականին: Մադուրոյի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 19-ին: