ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, թե Թուրքիան Ղարաբաղի եւ Կիպրոսի խնդիրների կարգավորման մեջ  կառուցողական խաղացող կլինի:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պատասխանելով Թուրքիայի հետ կապված սենատորների հարցերին, հայտարարել է, թե Թուրքիան 2 սառեցված խնդիրների` Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի խնդիրների կարգավորմանն աջակցելու համար բանակցում է ԱՄՆ-ի հետ: «Մտածում եմ, որ Թուրքիան այդ հարցերում կառուցողական խաղացող կլինի»,-ասել է Ջոն Քերրին: