Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Օբամային հասցեագրված նամակում Ադամ Շիֆը մանսավորապես գրել է. «Ես կոչ եմ անում Ձեզ ճանաչել Հայոց ցեղասպանությունը այս տարվա Ձեր ելույթում, ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն, կանգնել ցեղասպանությունը վերապրած եւ անընդհատ նվազող մարդկանց, զոհերի ժառանգների կողքին: Հակառակ դեպքում նրանք կշարունակեն տառապել ցավից եւ ժխտման նվաստացումից:
Որպես սենատոր Դուք հաճախ խոսել եք Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին որպես ցեղասպանության: Այդ տեսակետը կիսում է պատմաբանների զգալի մեծամասնությունը, ներառյալ որոշ հայտնի թուրք պատմաբաններ: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ ԱՄՆ բազմաթիվ տեղական եւ նահանգային իշխանությունների, աշխարհի բազմաթիվ երկրների կողմից»:
Նշենք, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 42 նահանգ:




























