ԱՄՆ-ում ձերբակալված տղամարդը, ում կասկածում են նախագահ Օբամայի, նաեւ Միսիսիփիից ընտրված սենատորի սպանության փորձի մեջ, գումար էր վաստակում` կրկնօրինակելով Էլվիս Փրեսլիին:

Հիշեցնենք, որ հատուկ ծառայությունները հայտնաբերել էին մահաբեր փոստը, որն ուղղված էր եղել ԱՄՆ վարչակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների: Ավելի ուշ ձերբակալվել էր նամակների հեղինակ Փոլ Քեւին Քերթիսը:

Associated Press գործակալության տեղեկացմամբ, կասկածյալն ինտերնետում շատ բան էր գրել իր մասին: Նա հայտարարել էր, թե իրեն հաջողվել է բացահայտել մարդկային օրգանների վաճառքի դավադրությունը, պնդում էր, թե կառավարությունում, ՀԴԲ-ում եւ ոստիկանական բաժանմունքներում իր դեմ արշավ են սկսել, որպեսզի կորցնի ազդեցությունը քանթրի-երաժշտության ոլորտում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: