Թուրքիայում մի միջոցառման ժամանակ անծանոթ տղամարդը բռունցքներով հարձակվել է Քարթալի քաղաքապետ Ալթընօք Օզի վրա։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Քարթալի քաղաքապետին բռնունցքներով հարձակվող անձին քաղաքապետի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել։
Քաղաքապետի դեմ հարձակման ու դրանից հետո հարձակվողին դաժան ծեծին ականատես են եղել միջոցառմանը ներկա մի շարք երեխաներ եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի կինը։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։



























