Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում 25-ամյա Ասըլը Բաշաքը սիրեկանի՝ Օմեր Յ.-ին դրդել է սպանել իր ամուսնուն։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ասըլը Բաշաքը ամիսներ առաջ վիճել էր ամուսնու հետ եւ հեռացել տնից, սակայն շատ չանցած կրկին տուն էր վերադրաձել եւ կարգավորել հարաբերությունները ամուսնու՝ 50-ամյա Շենոլ Չեթինի հետ։ Այն ընթացքում, երբ կինը տնից հեռացած է եղել, նա ծանոթացել է Օմեր. Յ.-ի հետ, սակայն ամուսնու հետ միանալուց հետո շարունակել է գաղտնի հանդիպել Օմերի հետ։

Ասըլը Բաշաքը եւ Օմերը որոշում են ազատվել Շենոլ Չեթինից եւ նրա սպանության համար պատարստություն տեսնում։ Սպանությունը տեղի ունենալուց հետո ոստիկանությունը հարցաքննության է հրավիրում կնոջը՝ Ասըլը Բաշաքին, ով ցուցմունքներում իրարամերժ հայտարարություններ է տալիս։ Դրանից հետո ոստիկանները սկսում են հետապնդել Ասըլը Բաշաքին եւ հայտնաբերում, որ նա կապի մեջ է Օմեր Կ.-ի հետ։

Ոստիկանության կողմից բերման ենթարկված Օմերը փաստերի ճնշումների տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Շենոլ Չեթինին եւ պատմել սպանության մանրամասները։ «Երբ Շենոլը տուն մտավ, ես  ձայն տվեցի եւ կրակեցի նրա վրա, սակայն նա գետին չընկավ եւ քայլեց իմ ուղղությամբ։ Ես բռունցքներով հարվածեցի եւ գետին գցեցի նրան, սակայն նա չէր մահացել։ Ես վերցրեցի մուրճը եւ ջախջախեցի նրա գլուխը, սակայն նա կրկին փորձում էր ոտքի կանգնել եւ ես ստիպված ինձ հետ բերած պարանով խեղդեցի նրան»,-ասել է Օմերը։