Ռոք երաժշտությունը դրական է ազդում բույսերի աճի վրա։ Նման եզրակացության է եկել հայտնի բրիտանացի այգեգործ Քրիս Բիրդշոուն։

Այգեգործը գիտափորձ է արել. ծաղիկները տեղավորել է երեք տարբեր ջերմոցում։ Դրանցից մեկում ծաղիկներն աճել են դասական երաժշտության, երկրորդում՝ Black Sabbath խմբի երաժշտության, իսկ երրորդում՝ անգլիացի երաժիշտ Քլիֆ Ռիչարդսի երաժշտության ներքո։ Պարզվել է, որ Black Sabbath-ի տակ աճող ծաղիկների ցողունները մյուսներից ավելի կարճ են եղել, սակայն գլուխները՝ ավելի մեծ ու գեղեցիկ, իսկ բույսերը՝ ավելի դիմացկուն հիվանդությունների հանդեպ։

Դասականը գործնականում չի ազդել ծաղիկների աճի վրա, իսկ փոփ երաժշտությունը, ընդհակառակը, «խեղդել» է ողջ ջերմոցը։ Սակայն, այգեգործը չի բացառել, որ ինչ-որ մեկը կարող էր հատուկ փչացնել ծաղիկները՝ այդ ժանրը վարկաբեկելու նպատակով, գրում է «Պրավդա.Ռու»-ն։