Չինաստանում թռչնագրիպի զոհերի թիվը հասել է 18 -ի. մահացել է Չժեցզյան նահանգի եւս մեկ բնակիչ: Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհի մասին, որից 11-ը մահացել էին Շանհայում, երկուսը` Չժեցզյան նահանգում, երեքը` Ցզյանսիում եւ եւս մեկը Անխոյում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Առողջապահության պետկոմիտեն ապրիլի 20-ին հաղորդել է վիրուսով վարակվածության հինգ նոր դեպքի մասին, որոնցից միայն երեքը` Չժենցզյան նահանգում: Այսպիսով, Չինաստանում այսօրվա դրությամբ թռչնագրիպով վարակվածության 96 դեպք է գրանցվել: Հոսպիտալացվել է 69 մարդ, ինը մարդ բուժվել եւ դուրս է գրվել:




























