Մոսկովյան ոստիկանությունը փնտրում է  ասիական արտաքինով երեք տղամարդու: Կացիններով զինված հանցագործները ներխուժել են ոսկերչական սրահ եւ կոտրելով ցուցափեղկերը, տարել  ողջ ապրանքը:

Կողոպուտը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, Մոսկվայի Անդրոպովի պողոտայում: Կացիններով զինված երեք տղամարդիկ անձնակազմին ստիպել են պառկել հատակին եւ հավքել են բոլոր զարդերը, հայտնում է «Life News»-ը:

ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունից հաստատել են կատարվածը` նշելով, որ հանցագործներին գտելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Գողացված զարդերի ընդհանուր արժեքը դեռ  գնահատված չէ: