«The Sunday Times»-ի վարկածով, Մեծ Բրիտանիայում բնակվող ամենահարուստ անձանց ցուցակը գլխավորում է Ալիշեր Ուսմանովը: Նրա կարողությունը գնահատվում է 13,3 մլրդ ֆունտ (մոտ 20 մկրդ դոլար): «Մետալոինվեստի» համասեփականատերը հայտնի է նաեւ որպես «Արսենալ» ֆուտբոլային ակումբի բաժնետեր, գրում է «Ֆորբսը»:

Երկրոդ տեղը բաժին է ընկել Լեոնարդ Բլավատնիկին: Գործարարը, ով «Access Industries» խմբի հիմնադիրն է, 11 մլրդ ֆունտ (մոտ 17մլրդ դոլար) կարողություն ունի:

Երրորդ տեղը կիսել են հնդկաստանցի առեւտրականներ, «Hinduja Group» սեփականատերներ Շրի եւ Գոպի Հինդուջա եղբայրները` 10,6 մլրդ ֆունտով:

«The Sunday Times» վարկանիշային ցուցակում ընդհանուր առմամբ 1000 մարդ է ներառվել, նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 450 մլրդ ֆունտ: