ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա մարտի վերջին: Այդ մասին NEWS.am-ին հայտնի դարձավ դիվանագիտական աղբյուրներից:

Մեր տվյալներով, համանախագահներն այց կկատարեն հին կազմով, այսինքն, Ռուսաստանը կներկայացնի Յուրի Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ նա կլքի իր պաշտոնը գարնան վերջին: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է դառնալու Իգոր Պոպովը:

Հիշեցնենք, որ համանախագահների նախորդ այցը կայացել է հունվարին: