«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411.30 դրամ; Ապրիլի 23-ի համեմատ դոլարն էժանացել է 2.08 դրամով կամ 0,46%-ով: Միայն այս շաբաթ դոլարն էժանացել է ավելի քան 5.5 դրամով: Դոլարի անկումը տեղի է ունենում բավական կտրուկ տեմպերով:

Բորսայում այսօր վաճառվել է 4.25 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն առաջարկվում է արդեն 412 դրամով: Դոլարի առքն իրականացվում է 409, լավագույն դեպքում՝ 410 դրամով:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ Մեծ Բրիտանիայի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, ըստ որի՝ ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 0,3%-ով (կանխատեսվող 0,1%-ի փոխարեն): Եվրոն սակարկվել է 1,3066 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.3169 ռուբլի: Դոլարը էժանացել է նաեւ ռուբլու նկատմամբ: