Ֆրանսիայի Կրթության նախարար Վենսան Պիյոնը ապրիլի 24-ին Փարիզում Կոմիտասի հուշարձանին ծաղկեպսակ է դրել 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին: Այդ մասին հայտնում է «Nouvelles d'Arménie»-ին: Փարիզում Կանադայի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ 4-5 հազար ֆրանսահայ է հավաքվել, որոնք եկել էին լսելու նախարարին եւ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների Կորդինացված խորհրդի ղեկավարներին` Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին:
Վենսան Պիյոնի ելույթից առաջ Մուրադ Փափազյանը նրա ներկայությամբ կրկնել է այդ առավոտ Փարիզի քաղաքապետարանում արված իր նկատողություններն այն մասին, որ հարկավոր է Ֆրանսիայի նախագահին հիշեցնել , որ նա 7 տարի առաջ, ինչպես նաեւ անցյալ տարի խոստացել է աշխատել Հայոց ցեղասպանության ժխտումը քննադատող օրինագծի վրա:
Այնուհետեւ Հնչակյան կուսակցության անդամ Սարո Մարդիրյանը մարդու իրավունքների կազմակերպության կողմից ապրիլի 24-ին Ստամբուլում արված ճառն կրկին բարձրաձայնել է: Մոտավորապես Ժամը 20:00-ին հազարավոր մասնակիցներ առաջին անգամ իրենց քայլերն ուղղել են Ելիսեյան դաշների ուղությամբ ուղիղ դեպի Թուրքիայի դեսպանատուն:




























